«MOON» Պրեմիում համար
«Մագնում» հյուրանոցի բացառիկ առաջարկը «Moon» համարն է: Սա իսկական լուսնային սիմֆոնիա է, որով պարուրված է ապարտամենտը: Ննջասենյակների շքեղ դիզայնը, որի կենտրոնական տարրը դիզայներական «աստղային» առաստաղն է, շքեղության և ճաշակի անմոռանալի զգացողություն է ստեղծում: Պրեմիում դասի համարը թույլ է տալիս սուզվել երազների աշխարհը, անմոռանալի հանգիստ վայելել:
Երեք սենյականոց համարում նախատեսված է ամեն ինչ` հյուրերի հարմարավետության համար: Դա թե´ լուսավոր ընդարձակ նախասրահն է, ժամանակակից տեխնիկայով հագեցած, թե´ արևելյան սաունան, թե´ անհատական լողավազանը: Ձեզ կգրավի լոգասենյակի կոլորիտային դիզայնը:
Առանձին ավտոնտնակը կապահովի առավելագույն հարմարությունները ավտոտրանսպորտի անվտանգ կայանման և պահպանման համար: «Moon» համարը արևելքի գաղտնիքն է` հարմարավետ յուրաքանչյուր հաճախորդի համար:Յուրաքանչյուր սենյակում նախատեսված է Wi-Fi ինտերնետ, մինի բար և արբանյակային ալեհավաք:
Համարի մեկ ժամի արժեքն է` 15000 դրամ:
Ապարտամենտի նվազագույն պատվերը` 2 ժամ: