Լյուքս համար (17)
Մեկ սենյականոց համարը «Մագնում» համալիրում մարմնավորում է ոճի ներդաշնակությունը և նրբագեղությունը: Չնայած սենյակի ոչ մեծ չափերին, ապարտամենտը բավականին ծավալուն և էլեգանտ տեսք ունի: Ընդարձակ նախասրահը ներդաշնակորեն լրացնում է համարի ֆունկցիոնալ տարածությունը: Եվրոպական արտադրության էլիտար կահույքը շքեղորեն ներդաշնակում է ինտերյերին, ընդգծելով դրա ժամանակակից նրբին դիզայնը:
Մեկ սենյականոց համարում վառ կերպով շեշտվում է ջակուզին: Այն ընդգծում է հարմարավետության այն մասնիկը, որը խելամտորեն պլանավորվել է դիզայներների կողմից: Լրացուցիչ հարմարավետության նպատակով համարի վարձակալության հետ միասին դուք ձեռք եք բերում նաև ավտոտակի հնարավորություն` ձեր մեքենայի անվտանգ կայանման համար:
Մոդերն ոճի թեթև դինամիզմը դիտվում է նաև մանրուքներում: Համարը կահավորված է ժամանակակից տեխնիկայով, Համացանցի հասանելիությամբ և բնակության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով:Յուրաքանչյուր սենյակում նախատեսված է Wi-Fi ինտերնետ, մինի բար և արբանյակային ալեհավաք:
4-ժամյա վարձակալության արժեքը` 15000 դրամ: