Համարների ժամանակակից կահավորանք` յուրաքանչյուր հաճախորդի համար նախատեսված հարմարություններով:
«Մագնում» կատարած առաջին իսկ այցելության ժամանակ ձեզ կհիացնի շրջապատի գեղեցկությունը, որում նրբագեղ դիզայնը յուրօրինակ ձևով ընդգծվում է լավագույն եվրոպական կահույքով: Յուրաքանչյուր համարում կա անհրաժեշտ ամեն ինչ հարմարավետ բնակության համար: Ընդարձակ լոգասենյակը հագեցած է բոլոր հարմարություններով:
«Մագնումում» հարմարավետ է տարվա բոլոր եղանակներին: Համարներում նախատեսված է ջեռուցման առանձին համակարգ, ինչը թույլ է տալիս կարգավորել ջերմաստիճանը մինչև հարմարավետ մակարդակ: Անհատական հովացման համակարգի շնորհիվ շոգ օրերին ձեր համարում կլինի զովություն և թարմություն: Չի կարելի ուշադրությունից դուրս թողնել նաև ջրի օզոնային մաքրումը, ինչի շնորհիվ այն զերծ է մնում խառնուրդներից և տհաճ հոտերից:
Դուք միշտ կարող եք հանգստանալ և թուլանալ հեռուստացույցի առաջ կամ նայել սիրելի ֆիլմը DVD-ով: Յուրաքանչյուր համարում նախատեսված է Wi-Fi ինտերնետ, մինի բար և արբանյակային ալեհավաք: Ինչ վերաբերում է լրացուցիչ հարմարություններին, դուք միշտ կարող եք օգտվել մերսման մասնագետի ծառայություններից, այցելել սաունա կամ հանգիստ վայելել ջակուզիում:
«Մագնում» համալիրի համարների ֆոնդը բաղկացած է Պրեմիում, Լյուքս և VIP դասի մեկ, երկու և երեք սենյականոց ապարտամենտներից: Միայն այստեղ է երանգների կավճաներկային նրբությունը համադրվում գլամուր դեկորի և միջավայրի նրբագեղ ճաշակի հետ:
Եթե ձեզ անհրաժեշտ է մեկ սենյականոց համար հասանելի գնով, «Մագնումում» ձեզ կառաջարկեն միանգամից երեք տարբերակ.
- Հարմարավետ համարներ առանց ավտոտնակի /4 ժամը 8000 դրամ/:
- Շքեղ համար ոչ մեծ նախասրահով և ավտոտնակով /4 ժամը 10000 դրամ/:
- Համարներ նախասրահով, ջակուզիով և ավտոտնակով ձեր ավտոմեքենայի համար /4 ժամը 15000 դրամ/:
Երկսենյականոց ապարտամենտը հիանալի տարբերակ է ընտանեկան հանգստի համար: Հարմարավետ հյուրասենյակը և հանգիստ ննջասենյակը երկտեղանոց մահճակալով անմոռանալի տպավորություններ կնվիրեն ձեզ: Հիասքանչ լրացում կդառնան ջակուզին, առանձին ավտոտնակը և նախասրահը: Մնալու արժեքը կկազմի 4 ժամում 20000 դրամ:
Երեք սենյականոց ապարտամենտները առավել մեծ համբավ են վայելում «Մագնումի» հյուրերի մոտ: Դետալների պարզությունը և ոճի նրբագեղությունը թույլ կտան անմոռանալի տպավորություններ ստանալ համալիրում ձեր հանգստից: Սեփական ճաշակներից և պահանջմունքներից կախված կարող եք ընտրել հետևյալ համարներից մեկը.
VIP Իմպերիալ ապարտամենտը բոլոր հարմարություններով` լողավազան, ջակուզի, ֆիննական սաունա, բիլիարդ, պարահրապարակ /1 ժամը 30000 դրամ/:Ապարտամենտների պատվերի նվազագույն ժամանակը` 2 ժամ:Երրորդ ժամից սկսած վարձակալության ժամի արժեքը` 20000 դրամ:
Ստանդարտ երկ տեղանոց համար ջակուզիով, ֆիննական սաունայով և ավտոտնակով /1 ժամը 10000 դրամ/:
«Rain» VIP յուրահատուկ ապարտամենտը, որոնցում բնակվողները հնարավորություն կունենան այցելել արևեյլան սաունա, մերսման կաբինետ, ջակուզի, պարահրապարակ և կարող են ավտոմեքենան կանգնեցնել ավտոտնակում /1 ժամը 15000 դրամ/:Ապարտամենտի նվազագույն պատվերը` 2 ժամ:
«Moon» VIP յուրահատուկ ապարտամենտը, որոնցում բնակվողները հնարավորություն կունենան այցելել լողավազան, արևեյլան սաունա, պարահրապարակ և կարող են ավտոմեքենան կանգնեցնել ավտոտնակում /1 ժամը 15000 դրամ/:Ապարտամենտի նվազագույն պատվերը` 2 ժամ:
«Մագնում»` հարմարավետություն և շքեղություն հասանելի յուրաքանչյուրին: