Հայերեն
Русский
English
Մեր մասին

Նրբագեղ ոճ և եվրոպական մակարդակի անփոփոխ հարմարավետություն` ահա Երևանի լավագույն հյուրանոցային համալիրներից մեկի անփոփոխ արժանիքները: «Մագնումը» իր մեջ համատեղում է ոճի դասականը և շքեղության ժամանակակից միտումները, որոնք թույլ են տալիս վայելել ճոխությունն ու հարմարավետությունը: Անկրկնելի ոճը առաջատար ճարտարապետ-դիզայներների հեղինակային մշակումն է, որոնց հաջողվեց ընդգծել VIP դասի շքեղությունը և հարմարավետ միջավայր ստեղծել յուրաքանչյուր համարում:


«Մագնում»` ճոխության և հարմարավետության նրբագեղ ներդաշնակություն:


Հյուրանոցի ամեն մի համարում զգացվում է կատարելության և ճաշակի վեհությունը: Դիզայնում առկա են մինիմալիզմի տարրեր, որոնք նրբագեղորեն լրացվում են գունագեղությամբ և երանգների զարմանալի ներկապնակով:

Համալիրի յուրաքանչյուր անկյուն այցելուներին և հյուրերին շքեղության և հիացմունքի, հարմարավետության  և հանգստի անմոռանալի զգացում է պարգևում:

«Մագնում» հյուրանոցում մանրազննին կերպով նախատեսված են բոլոր հարմարությունները հաճախորդների համար, ինչի շնորհիվ համալիրի հյուրերը կրկին ու կրկին վերադառնում են այստեղ: Ժամանակակից դիզայնը, իդեալական մտածված հարմարությունները, ծառայությունների ամենալայն տեսականին և անձնակազմի բարեհամբույր վերաբերմունքը չեն կարող աննկատ մնալ: Համալիրի հյուրասիրությունը լայնորեն հայտնի է ոչ միայն Երևանում, այլև նրա սահմաններից դուրս:

 

«Մագնում» համալիր` հայացք ներսից:


«Մագնումը» ընդարձակ, հարմարավետ երկհարկանի համալիր է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում: Հյուրանոցում կան հարմարավետ VIP համարներ, Պրեմիում և Լյուքս դասի ապարտամենտներ, ինչպես նաև սեփական կայանատեղի:


Ապարտամենտների առաջին հարկերը գերազանց կահավորված է ռելաքսացիայի և հանգստի համար: Այստեղ հյուրանոցի հյուրերը կարող են օգտվել սաունայից և ջակուզիից, այցելել պարահրապարակ կամ ժամանակ անցկացնել բյուրեղյա մաքուր ջրով փակ լողավազանում: Այստեղ է գտնվում նաև ճաշասրահը և հանգստի սրահը, որտեղ կտեսնեք էկզոտիկ ձկներով ակվարիումը:


Երկրոդ հարկը նույնպես կահավորված է հաճախորդներին հարմարավետություն պարգևելու ձգտումով: Բիլյարդի խաղասեղանը թույլ կտա հետաքրքիր անցկացնել ազատ ժամանակը, իսկ սաունան անմոռանալի տպավորություն կթողնի, որը ձեզ չի լքի նաև ճանապարհորդությունից հետո: «Մագնումում» մտածված են բոլոր մանրամասները` փափուկ օդեղեն խալաթից սկսած մինչև լիակատար մինի-բարը: Այստեղ ամեն մի տարր ստեղծված է հոգածությամբ և ջերմությամբ, որը կարելի է ստանալ միայն «Մագնում» համալիրում: